Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին վարպետաց դաս կանցկացնի հայ երաժիշտների համար

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին վարպետաց դաս կանցկացնի հայ երաժիշտների համար
13.06.2020 | 11:05

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում չորրորդ դասը կվարի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։ Դասը տեղի կունենա հունիսի 16-ին։ Դմիտրի Սիտկովեցկին մեծ ճանաչում է վայելում աշխարհում որպես ջութակահար, դիրիժոր, գործիքավորող և փառատոնի տնօրեն:

Նա հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Թագավորական նվագախմբի հետ և այլն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս նախաձեռնությանը։


Վարպետաց դասին միանալու համար անցե՛ք հետևյալ հղումով:

Meeting ID: 936 7309 9942
Password: 160620

Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ